Շիրակի մարզում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 00։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպանդարյան գյուղի 14-րդ փողոցի թիվ 14 տան բակում, որտեղ այրվում է անասնակեր։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, հրդեհի վայր են ժամանել թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։

Պարզվել է, որ ամբողջովին այրվել է նույն տան բնակիչ Գայանե Աթոյանին պատկանող մոտ 120 հակ անասնակերը։ Հրշեջները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետ մեկուսացրել այն։ Փաստի առթիվ Շիրակի մարզի տեխնիկական անվտանգության և հրդեհային տեսչության կողմից հետաքննություն է սկսվել։