Հատուկ քննչական ծառայությունը լրացրել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը։ Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։

Նա հայտնեց, որ առաջադրված մեղադրանքում ուղղակի փոփոխություններ են արվել, որոշակի դրվագներ ավելացվել, բայց նոր բացահայտումներ չկան։

«Լրացումներ են արվել, բայց մեղադրանքում փոփոխություն չի արվել, առաջադրված մեղադրանքը նույնն է՝ նույն հոդվածով»,- ասաց նա: