Հանրահայտ ջազային երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանը նույնպես միացել է #SaveAmulsar արշավին:

«Հոդվածներից ու արձագանքներից ծանոթանալով Ամուլսարի հանքի խնդրին շատ մտահոգ եմ մի քանի առումներով։

Նախ, որ Հանրապետության ջրային ռեսուրսների աղտոտման պատճառով մեծ վնաս է հասցվելու բնակչությանը, կենդանական աշխարհին եւ բնությանը։ Չեմ կարծում, որ Ջերմուկ առողջարանային համալիրը հանքարդունաբերությունից պակաս կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, հաշվի առնելով Ջերմուկի բազմամյա օգտագործումն ու նրա միջազգային համբավը։

Եվ վերջապես ցանկացած տնտեսական ու ֆինանսական գերշահույթ չի կարող արդարացվել բնակչության ու սերունդների առողջության վտանգով։ Այնպես որ, միանում եմ Ամուլսարի հանքի շահագործման դեմ կանգնած իմ հայրենակիցներին։

Բնակչությանը վնաս է,

Կենդանական աշխարհին վնաս է,

Բնությանը վնաս է,

Իսկ ո՞ւմ է օգուտ»,-նշել է նա: