Ադրբեջանում հրդեհի ժամանակ մայրն իր 4 մանկահասակ երեխաների հետ մահացել է:

Contact.az-ը հաղորդում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Դաշքեսանի շրջանի Գուշչու գյուղի մեկ հարկանի սեփական տանը: Երբ հրդեհը մարվել է, այրված տանը հայտնաբերվել են Սեւինջ Տագիեւայի (1990 թ) եւ 2010, 2012, 2017 եւ 2007 թվականներին ծնված նրա երեխաների մարմինները: Հրդեհի պատճառը չի պարզվել, քննություն է կատարվում: