Նոյեմբերի 13–ին պետական գրանցում ստացած «Քաղաքացու որոշում» կուսակցությունը երեկ երեկոյան կուսակցության գործադիր մարմնի նիստում որոշում է կայացրել մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14–ին NEWS.am–ին ասաց կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Սուրեն Սահակյանը։

Նշենք, որ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների՝ ընտրություններին մասնակցության հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է այսօր՝ ժամը 18:00-ին։

Սուրեն Սահակյանը նշեց, որ դեռ չեն հասցրել կազմել ընտրական ցուցակը և այն վերջնական տեսքի բերելուց հետո ժամը 18։00–ին կներկայացնեն ԿԸՀ։

Նշենք, որ «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամներից Միքայել Նահապետյանը  Տիգրան Ավինյանի նախկին օգնական է։