Շրի Լանկայի խորհրդարանը չորեքշաբթի անվստահության քվե է հայտնել երկրի վարչապետ Մահինդա Ռաջապակսային, որը այս պաշտոնը զբաղեցնում էր հոկտեմբերի վերջից, եւ նրա կառավարությանը, հայտնում է տեղի Ada Derana պորտալը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Շրի Լանկայի վարչապետի պաշտոնում հոկտեմբերի 26–ին նշանակվել է Մահինդա Ռաջափակսան, որը 2005-ից 2015 թվականներին զբաղեցրել է հանրապետության նախագահի պաշտոնը։ Սակայն նախկին վարչապետ Ռանիլ Վիկրամասինգխեն հայտարարել է, որ համաձայն սահմանադրության` ինքը դեռեւս կառավարության ղեկավարն է համարվում։

Նախագահ Մայտրիպալա Սիրիսենան խորհրդարանի աշխատանքի ընդմիջում է հայտարարել, իսկ երկրում բողոքի ալիքներ են սկսվել։ 

Նախորդ շաբաթվա վերջին Սիրիսենան որոշել է արձակել խորհրդարանը եւ արտահերթ ընտրություններ նշանակել հունվարի 5-ին։