ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը երեկ՝ նոյեմբերի 13–ին հաստատել է  ՀՅԴ համամասնական ցուցակը:

ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՅԴ համապետական ցուցակը կգլխավորի ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Ցուցակի երկրորդ համարը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն է, իսկ երրորդ համարը՝ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը:

NEWS.am–ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ասաց, որ փաստաթղթերը վերջնական տեսքի բերելուց հետո մինչև ժամը 18։00–ը այն կներկայացնեն ԿԸՀ։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին։ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները փաստաթղթերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մինչեւ նոյեմբերի 14-ը՝ ժամը 18։00-ը, իսկ կուսակցությունների կամ դաշինքների ընտրացուցակների գրանցումը պետք է կատարվի նոյեմբերի 14-ից 19-ը ժամանակահատվածում: