Սյունիքում միայն մեկ թունելի եւ մեկ կամուրջի շինարարությամբ մենք կարողանում ենք շուրջ 2 ժամով եւ 55 կմ-ով կրճատել Սիսիան-Քաջարան հատվածում անցողունակությունը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով «Հյուսիս-Հարավ» ճանապարհային նախագծին:

Նա զարմանք հայտնեց, որ նախկին իշխանությունները որոշել են նախագծի իրականացումը սկսել դյուրին հատվածներից, որտեղ ճանապարհն ուղիղ է:

Նրա խոսքով, այս տարի համայնքային ճանապարհների շուրջ 10 հատված է հիմնանորոգվել, որը շուրջ 25 համայնքների կենսական ճանապարհներ են, իսկ 2019-ին եւս 15 հատված կհիմնանորոգվի, որը բարձրորակ ճանապարհով կապահովի եւս 35 գյուղի: