Christie's աճուրդի տունը 19 կարատանոց քարը վաճառել է 50 մլն դոլարով, գրում է Vesti:

Աճուրդի տունը նշել է, որ Pink Legacy ադամանդի գնորդը, վճարել է ավելի քան 50 միլիոն դոլար: Աճուրդի տունը հաղորդել է, որ գումարը նոր համաշխարհային ռեկորդ է դարձել:

Christie-ը նախատեսում էր Pink Legacy-ի համար ձեռք բերել  30 մլն դոլարից  մինչեւ  50 մլն դոլար: Բոլոր այլ ծախսերը հանած՝ ալմաստի «մաքուր գինը» 44.5 մլն դոլար է, այլ հավելավճարների հետ միասին գնորդը վճարել է 50.375 մլն դոլար:

18,96 կարատանոց քաշով համարյա ուղղանկյուն քարի գնորդը դարձել է հայտնի ոսկերիչ Հարի Ուինսթոնը: Նրա գնած ադամանդը՝ ամենախոշոր վառ վարդագույն ադամանդն է, որ երբեւէ վաճառքի է հանվել:

Christie's-ի եվրոպական մասնաճյուղի ղեկավար Ֆրանսուա Կուրիելը ադամանդն անվանել է «ադամանդների Լեոնարդո դա Վինչի»:

Նախորդ ռեկորդը 2,1 միլիոն դոլար էր, բայց դա չափսերով եւ որակով բոլորովին այլ քար էր՝ 50 կարատանոց կշռով Over ադամանդը», - ասել է Կուրիելը: