Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 14-ին ընդունել է Եվրոպական Միության տարածքում գրանցված ներդրումային ընկերության ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին Արցախում՝ պետական նախարարը կարեւորել է ընկերության՝ ցարդ կատարած ներդրումներն Արցախի էներգետիկ ոլորտում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հյուրերը տեղեկացրին, որ մտադիր են մոտ ապագայում մեծացնել «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության մեջ ունեցած ներդրումային մասնաբաժինը։

Ներդրումային ընկերության ներկայացուցիչների խնդրանքով՝ պետնախարար Գ․ Մարտիրոսյանը ներկայացրել է Արցախում կենսաթոշակային համակարգի, փոքր ավիացիայի, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության ոլորտների ներդրումային հնարավորությունները, որոնցում նույնպես հյուրերը ներդրումներ կատարելու հետաքրքրություն են հանդես բերել։

Հանդիպմանը մասնակցել են նաեւ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը եւ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Վահրամ Բեգլարյանը։