Ժողովուրդը չորս պահանջ ուներ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ժողովրդի թեկնածուի ընտրություն, ԸՕ բարեփոխում եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Երրորդ կետն այդպես էլ կյանքի չկոչվեց։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց 6-րդ գումարման Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Պատգամավորի խոսքով՝ ռեյտինգային ընտրակարգը ոչ մի ընդհանրություն չունի ՀՀ իրականության հետ։ Ուրիխանյանը հայտնել է նաեւ, որ «Ալյանսը» ընտրություններին կմասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով։

Նախօրեին Ուրիխանյանը հայտարարել էր «Ալյանսի»  ԲԿՀ–ի հետ միավորման մասին։