Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում իրենց փաստաթղթերը:

Նշենք, որ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը լրանում է այսօր՝ նոյեմբերի 14-ին, ժամը 18.00-ին:

Հատկանշական է, որ մինչեւ վերջին օրը ոչ մի քաղաքական ուժ չի ներկայացրել ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բոլորը թողել են վերջին օրը:

ԱԺ արտահերթ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 9-ին, իսկ ընտրարշավի կմեկնարկի նոյեմբերի 26-ին: Ընտրություններին մասնակցելու իր ցանկության մասին հայտնել է շուրջ մեկ տասնյակ կուսակցություն: