Հայտնի է նոր ձեւավորված Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության համամասնական ցուցակի առաջին եռյակը։

Կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց, որ կուսակցության ցուցակը կգլխավորի ինքը։  Ցուցակի երկրորդ համարը կլինի լրագրող, հասարակական գործիչ Մարիամ Մանուկյանը, իսկ երրորդը՝ կիբեռնետիկ Գեւորգ Հովսեփյանը։

Կուսակցությունը սահմանված կարգով այսօր՝ մինչեւ ժամը 18։00–ը փաստաթղթերը կներկայացնի ԿԸՀ։

Կուսակցությունն ընտրություններին կմասնակցի «Այլընտրանք այո, ընդդիմություն՝ ոչ »  եւ «Ոչ աղքատությանը» կարգախոսներով։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին։ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները փաստաթղթերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մինչեւ նոյեմբերի 14-ը՝ ժամը 18։00-ը, իսկ կուսակցությունների կամ դաշինքների ընտրացուցակների գրանցումը պետք է կատարվի նոյեմբերի 14-ից 19-ը ժամանակահատվածում: