ԱՄՆ նախագահի էկոնոմիակյի հարցերով խորհրդական Լարի Քուդլոուն  քննադատել է  Փիթեր Նավարոյի՝ ամերիկյան պետության ղեկավարի առեւտրային խորհրդականի՝ Չինաստանի հետ առեւտրային հարաբերությունների մասին նախկինում արված հայտարությունները, հաղորդում է CNBC-ը:

«Նա չի խոսել նախագահի կամ վարչակազմի անունից: Այդ մեկնաբանությունները իրականությունից հեռու էին: Դրանք ոչ ոք չի հաստատել: Եվ ընդհանրապես, ես կարծում եմ նա նախագահի համար մեծ խնդիրներ է առաջացրել», — ասել է Քուդլոուն:

Նա նաեւ ենթադրել է, որ Նավարոն կարող էր սխալվել: