Մտադիր չեմ շատ ինտենսիվ քարոզարշավով զբաղվել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։

Նա հավելեց, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կլինի քարոզարշավի առանցքային դերը. «Վարչապետի պաշտոնակատարը շատ ակտիվ ներգրավված կլինի քարոզարշավին, ավելին՝ պարոն Փաշինյանը կլինի մեր քարոզարշավի ամենաակտիվ դերակատարը»։

Դիտարկմանը, որ քարոզարշավը, փաստորեն. կկառուցվի Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ հաշվի առնելով նրա բարձր ռեյտինգը, Միրզոյանն ասաց. «Միամտություն կլինի, որ որեւէ քաղաքական ուժ հրաժարվի այն մարտավարական կամ ռազմավարական հնարքից, որն իրեն առավելագույն օգուտ է բերում։

Միրզոյանը նկատեց սակայն, որ Նիկոլ Փաշինյանի կողքին շատ կոնկրետ թիմ կա, շատ կոնկրետ մարդիկ, որոնք իրենց կոնկրետ դերակատարությունն ունեն։