Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել է նոր նշանակում:

Գերաշնորհ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսչի պարտականություններից, ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմում՝ առաջնորդական փոխանորդի իշխանության ներքո: