«Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում մեծ թիվ են կազմում նախկին ու գործող լրագրողները, խմբագիրները։

Այսպիսով, ցուցակում են «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, Հ1–ի լրատվական լուրերի տնօրեն Վահագն Թեւոսյանը, «Բիլայնի» նախկին մամուլի խոսնակ Անուշ Բեղլոյանը, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը, «Հայկական ժամանակի» տնտեսական լրագրող Հայկ Գեւորգյանը, նույն թերթի նախկին լրագրող Վահագն Հովակիմյանը, տնտեսական լրագրող Բաբկեն Թունյանը, նախկին լրագրող, ՀՀ կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ի անդամ Արթուր Հովհաննիսյանը, նախկին լրագրող Էմմա Պալյանը, «Սիվիլնեթի» նախկին լրագրող Գոռ Երանյանը։ Ցուցակում է նաեւ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը, նախկին լրագրող Կարինե Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես նախկին լրագրող է, երկար տարիներ նա եղել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրը։ Ներկայումս թերթի գլխավոր խմբագիրը Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը։