Հնդկաստանի հյուսիսում կապիկը մոր ձեռքերից խլել է մանկանը եւ նրան թողել տներից մեկի տանիքին, որի հետեւանքով երեխան մահացել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Times of India–ին։

Թերթի տվյալներով՝ կապիկը տուն է մտել այն ժամանակ, երբ մայրը կերակրել է նորածին երեխային եւ խլել է երեխային կնոջ ձեռքերից։

Տեղի ոստիկանությունը հայտարարել է, որ կապիկը ծանր վնասվածք է հասցրել մանկան գանգին ու վզին։

Ոստիկանության փոխանցմամբ՝ 2 ամիս առաջ էլ բնակավայրում կապիկի  հարձակումից մեկ այլ նորածին է տուժել, որը հիվանդանոցում է հիմա։