ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 14-ին, կազմել է 487.96 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.72 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 549.93 դրամ (աճել  է 0.90 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 632.69 դրամ (աճել է 2.82 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.21 դրամ (մնացել է անփոփոխ):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 219.95 դրամ, ոսկի՝ 18,858.88 դրամ, պլատին՝ 13,225.22 դրամ: