Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները դարձել են Վաշինգթոնի սխալը, որն անխուսափելիորեն կբերի ամերիկացիների պարտությանը: Չորեքշաբթի այսպիսի դիրքորոշմամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հայտնում է ILNA-ն:

«ԱՄՆ-ն անխուսափելիորեն պարտություն կկրի: Ճանապարհը, որը նա ընտրել է, սխալ է: Բոլորի համար ակնհայտ է, որ վոլյունտարիստական պատժամիջոցներն ուղղված եմ մեր ժողովրդի դեմ»,- ասել է Ռոհանին:

Իրանի նախագահի խոսքով՝ ԱՄՆ քաղաքականությունն ուղղակիորեն հակասում է  այն սկզբունքներին, որոնց մասին այդ երկրի ներկայացուցիչները հայտարարում են: «Եթե ամերիկացիները ճշմարտությունն են ասում եւ իսկապես ձգտում են տարածաշրջանում անվտանգության հաստատմանը, ապա սա ելք չէ: Իսկ եթե նրանք իսկապես հարգանքով են վերաբերվում իրանցի ժողովրդին, ապա նրանց քաղաքականությունը դրան հակասում է»,- հավելել է Ռոհանին: