Հայաստանի Հանրապետական կուսակցությանը դուր է եկել հասարակությունը «սեւ» եւ «սպիտակ» ուժերի բաժանելու գաղափարը, որն առաջարկվել էր Նիկոլ Փաշինյանի եւ «Իմ քայլը» դաշինքի կողմից: Այս մասին նոյմեբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լուծարված խորհրդարանի ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

Այժմ արդեն ՀՀԿ-ն է փորձում հասարակությանը պարտադրել այդ գաղափարը:

«Սակայն դա չի համապատասխանում իրականությանը, եւ անհրաժեշտ չէ ամեն ինչ այս ձեւով ներկայացնել: Հասարակությունը ինքն ամեն ինչ կորոշի», - ասաց Կյուրեղյանը` հավելելով, որ նման մոտեցումը կարող է հանգեցնել շատ բացասական հետեւանքների: