ԲՀԿ կուսակցության ներկայացուցիչները ԿԸՀ են ներկայացրել իրենց կուսակցության նախընտրական ցուցակը:

Կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանը նշեց, որ ԲՀԿ համապետական ցուցակը կգլխավորի կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ համամասնական ցուցակը բաղկացած է 175 թեկնածուից: Առաջին տասնյակն ունի հետեւյալ տեքստը.

1.Ծառուկյան Գագիկ Նիկոլայի

2.Մելքումյան Միքայել Սերգեյի

3.Գրիգորյան Արթուր Գրիշայի

4.Զոհրաբյան Նաիրա Վահանի

5.Ուրիխանյան Տիգրան Խաչատուրի

6.Աբովյան Արման Վլադիմիրի

7.Էնֆիաջյան Վահե Սարգսի

8.Տոնոյան Իվետա Սասունի

9.Պետրոսյան Գեւորգ Վոլոդյայի

10.Բագրատյան Սերգեյ Պապաշի

«Մեր ցուցակը բաղկացած է նորմալ, բանիմաց մարդկանցից, որոնք պատրաստ են ստանձնել երկրի ղեկավարումը, առաջ տանել պետության տնտեսությունը»,-ասաց Ռուբեն Մանուկյանը՝ հավելելով, որ ամեն ընտրական տարածքում 10-ից ավելի թեկնածուներ ունեն:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, իսկ քարոզարշավը կսկսվի նոյեմբերի 26-ից: