Նոր ձեւավորված Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը հրապարակել է դեկտեմբերի 9–ին կայանալիք արտահերթ  խորհրդարանական ընտրություններում իրենց համամասնական ցուցակի 87 թեկնածուներից առաջին 20–յակի անունները։

Ցուցակը գլխավորում է Լևոն Շիրինյանը, առաջին եռյակում են նաև Մարիամ Մանուկյանը և Գևորգ Հովսեփյանը։

Կուսակցությունը քիչ առաջ փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ։

Կուսակցությունն ընտրություններին կմասնակցի «Այլընտրանք այո, ընդդիմություն՝ ոչ »  եւ «Ոչ աղքատությանը» կարգախոսներով։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին։ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները փաստաթղթերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մինչեւ նոյեմբերի 14-ը՝ ժամը 18։00-ը, իսկ կուսակցությունների կամ դաշինքների ընտրացուցակների գրանցումը պետք է կատարվի նոյեմբերի 14-ից 19-ը ժամանակահատվածում:

Ցուցակում են նաև Հայկ Սուքիասյանը, Լևոն Թումանյանը, Վարդան Սրտաշյանը, Հայկ Սանոսյանը, Անուշ Սարգսյանը, Միքայել Քացախյանը, Խաչատուր Մառոզյանը, Վահագն Նազարյանը, Մարիամ Ավագյանը, Վիկտոր Ղազարյանը, Գևորգ Սուքիասյանը, Գևորգ Բաշոյանը, Լիլիթ Մնացականյանը, Արթուր Կարապետյանը, Միսակ Հարությունյանը։