Հավատարիմ շունը արդեն երրորդ ամիսն է տիրոջն է սպասում նրա մահվան վայրում՝ Չինաստանի հյուսիսում՝ Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի Հոհ Հոտո քաղաքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով  China News լրատվական գործակալությանը։

Պարբերականի տվյալներով՝ օգոստոսի 21-ի առավոտյան Հուհ Հոտո քաղաքի ճանապարհներից մեկում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով վթարի ենթարկված կինը մահացել է։ Այդ օրվանից կնոջ մահանալու վայր է գալիս շունը։

Հրապարակված տեսանյութում երևում է, որ շունը նստում է ճանապարհին, քայլում բաժանարար արգելապատնեշի մոտ։