Չինացի հնագետները Տերակոտե բանակի գերեզմանոցի փոքրացված օրինակն են հայտնաբերել՝ հարավային հատվածում հեծյալներ եւ մոտ 140 սանտիմետր բարձրությամբ մարտակառքեր են կանգնած, կենտրոնում՝ 300 հետևակայիններ, իսկ հյուսիսում՝ երաժշտական տաղավար՝ երգչախմբով։

Մասնագետները կարծում են, որ բանակը ստեղծվել է Ցին կայսրության կայսր Ցին Շիի հուղարկավորությունից հարյուր տարի անց, փոխանցում է «Մոյա պլանետան»։

Բանակը կարող էր պաշտպանել միայն կայսերական ընտանիքի անդամներին։

Հնագետները ենթադրում են, որ հայտնաբերել են Ու դի կայսրի որդու՝ արքայազն Լյու Հունի գերեզմանը։ Համաձայն գրավոր աղբյուրների՝ Լյու Հուն երիտասարդ տարիքում ճանաչվել էր թագաժառանգ, սակայն մահացել էր սերունդներ չտալով։