«Հյուսիսային հոսք-2» գազատարը մինչեւ վերջ կկառուցվի։ Այդ մասին հայտարարել է «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը՝ մեկնաբանելով ԵՄ-ում ամերիկյան դեսպան Գորդոն Սոնդլենդի հայտարարությունն այն մասին, թե Վաշինգտոնը դրա կառուցումը սառեցնելու գործիքներ ունի՝ գրում է «Կոմերսանտը»։ «200 կմ արդեն կառուցել ենք, մնացածն էլ կկառուցենք»,- ասել է նա։

Նախօրեին Սոնդլենդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել՝ «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցմանը խանգարելու համար։ Նրա խոսքերով «Միացյալ Նահանգները դեռեւս գործի չեն դրել իրենց ողջ հնարավորությունները, որոնք զգալիորեն կխափանեեին, իսկ գուցե եւ կանգնեցնեին նախագիծը»։