Microsoft–ի, Intel–ի ու Tencent–ի հետազոտական թիմը մասնակցում է Նիդերլանդների Վագենինգենի համալսարանի կազմակերպած արհեստական բանականության մրցույթին, որը կարող է կառավարել վարունգի ինքնավար ջերմոցները, գրում է HighTech–ը։  

Տեխնոլոգիական ընկերությունների հետ մեկտեղ մրցույթին մասնակցում են գյուղացիներ, որոնք վարունգների մշակման սովորական մեթոդներ են օգտագործում, գրում է Venture Beat–ը։ Մրցույթը մեկնարկել է 2018 թվականի սեպտեմբերին եւ կավարտի դեկտեմբերին, սակայն միջանկյալ արդյունքներով առաջատարն է Microsoft Research–ի թիմը, 2-րդ տեղում՝  Tencent–ն է ու Վագենինգենի համալսարանի թիմը։

Թիմերը իրենց մոդելները ստեղծել են ֆերմերական տվյալների հիման վրա, որոնք տրամադրել է համալսարանը։ Համալսարանի պրոֆեսորներից բաղկացած ժյուրին հաղթողին կընտրի ռեսուրսների օգտագործման արդյունավետության, արհեստական բանականության մոդելի հուսալիության եւ վարունգի աճեցման օգտագործման մեթոդների հիման վրա։