ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Նրա խոսքով, ընտրություններին մասնակցելու համար առաջադրման հայտ են ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը (ցուցակում ընդգրկված է 183 թեկնածու), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (175 թեկնածու), ՀՀԿ-ն (125 թեկնածու), ՀՅԴ-ն (152 թեկնածու), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Մենք» դաշինքը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:

ԿԸՀ քարտուղարը նշեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստ է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատշաճ մակարդակով անցկացմանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, իսկ ընտրարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին: Այսօր ժամը 18.00-ին լրացել է քաղաքական ուժերի կողմից իրենց հայտերը ԿԸՀ ներկայացնելու ժամկետը: