ՀՀԿ համապետական ցուցակն էապես տարբերվում է նախորդ ընտրությունների ցուցակներից, գլխավորապես այն պատճառով, որ այստեղ բացակայում են ավանդաբար առաջադրվող օլիգարխները, գեներալները, մականունավորները։

Ցուցակը գլխավորում են կուսակցության այսպես կոչված քաղաքական թեւի ներկայացուցիչները։ Երրորդ համարում Ազգային անվտանգության պետական վարչության նախկին ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանի նախկին խնամի, փորձագետ Դավիթ Շահնազարյանն է, իսկ 9–րդ հորիզոնականում «Slaq.am» կայքի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանն է։ ՀՀԿ հնաբնակ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը ցուցակում ընդգրկված չէ, նրա փոխարեն 7–րդ հորիզոնականում հանգրվանել է որդին՝ Արման Սահակյանը։

ՀՀԿ ցուցակի առաջին 20–յակում են նախկին մի քանի մարզպետներ։ Մականունավոր պատգամավորներից մնացել է Հարությունյան Կարապողոսյանը (Սնխչի Հարութ)։ ԲՀԿ–ից դուրս եկած եւ Ռեֆորմիստների կուսակցությունը հիմնած Վահան Բաբայանն իր մի քանի կուսակիցների հետ նույնպես ՀՀԿ–ի ցուցակում է։

ՀՀԿ-ն հրապարակել է համապետական ցուցակն ամբողջությամբ