Թուրք լրագրող Ալի Ունալը դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով 2016թ․ հեղաշրջման փորձի կազմակերպիչներից մեկը լինելու մեջ։

Ունալը այժմ գոյություն չունեցող «Զաման» թերթի լրագրող էր։ Նա մեղադրանքները չի ընդունում։

«Ես կապ չունեմ ահաբեկչական որեւէ կազմակերպության հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ ինքը հինգ կամ վեց անգամ զրուցել է Գյուլենի հետ, ում Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման կազմակերպման մեջ են մեղադրում։ Լրագրողի կարծիքով՝ իրեն իր հոդվածների համար են դատապարտել։

«Զաման»-ի եւս վեց լրագրողներ նույն մեղադրանքով հուլիսին էին դատապարտվել։