ԱԺ արտահերթ ընտրություններում «Ազգային Առաջընթաց» կուսակցությունը միակն է, որի նախընտրական ցուցակը գլխավորում է կին թեկնածու։

Այսօր կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 94 հոգանոց համամասնական ցուցակը։

Ներկայացնում ենք ցուցակի առաջին տասնյակը.

1. Լուսինե Հարոյան

2. Սամվել Մելիքյան

3. Արամ Մանուկյան

4. Մանե Բաբայան

5. Հրայր Աղինյան

6. Հայկ Փայտյան

7. Աղավնի Օհանյան

8. Վիգեն Մովսիսյան

9. Վարդան Առաքելյան

10. Հասմիկ Աղինյան

Նշենք, որ «Ազգային Առաջընթաց» կուսակցությունը ստեղծվել է «Մենք ենք տերը մեր երկրի» շարժման եւ ԱՄՆ֊ում գործող «Հայոց համաժողով» կառույցի հենքի վրա։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին։ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները փաստաթղթերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մինչեւ նոյեմբերի 14-ը՝ ժամը 18։00-ը, իսկ կուսակցությունների կամ դաշինքների ընտրացուցակների գրանցումը պետք է կատարվի նոյեմբերի 14-ից 19-ը ժամանակահատվածում: