Ֆրանսիայում ձերբակալվել է մի տղամարդ, ով փորձել է իրեն գնացքում այրել։ AP-ն տեղեկացնում է, որ դեպքը տեղի է ունեցել Լիլից Մոնպելյե ուղեւորվող գնացքում։ Ձերբակալվածը կատաղել է, երբ հսկիչը խնդրել է տոմսը ցույց տալ։ Նա տոմս չի ունեցել։

Տղամարդն իր վրա գինի է լցրել, փորձել է վառել եւ թափահարել է սմարթֆոնը, որում զինված գրոհայինների նկարներ են եղել։ Պարզվել է՝ աղմկարարը Սիրիայից է։ Նրան վնասազերծել են զինվորականն ու ոստիկանը, ովքեր գնացքում են եղել։