iPhone X-ն այրվել է iOS 12.1 թարմացման ընթացքում՝ տեղեկացնում է Rocky Mohamadali անունով օգտատերը՝ հայտնում է IXBT-ը։

Սմարթֆոնը միացված է եղել լիցքավորման սարքին, սակայն արդյոք այն օրիգինալ է եղել, թե ոչ՝ հայտնի չէ։

Apple-ն արագ արձագանքել է իրավիճակին՝ առաջարկելով, որ վնասված հեռախոսն ուղարկեն իրենց՝ ախտորոշման համար։ Մեկ ուրիշ օգտատեր հայտնել է, որ նույն թարմացման ընթացքում իր iPhone X-ը չափից շատ տաքանում է։