Արցախում նոյեմբերի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19:00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Հաթերք գյուղի բնակիչ, 53-ամյա Դավիթ Վանյանը Մարտակերտ- Հաթերք ավտոճանապարհի Հաթերք գյուղի վարչական տարածքում իր վարած Opel Astra մասկնիշի 35 AA 487 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 300 մետր գլորվել ձորը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորներ, Գյումրի քաղաքի բնակիչ, 57-այա Վարազդատ Մանուկյանը եւ Փանիկ գյուղի բնակիչ, 33-ամյա Անդրանիկ Շահինյանը տեղում մահացել են, իսկ վարորդ Դավիթ Վանյանը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:

Փաստի առթիվ Արցախի Հանրապետության ոստիկանության քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: