Կանադայում Տորոնտո քաղաքում էլեկտրական սյանը ավտոբուսի բախվելու հետեւանքով տուժել է 25 մարդ, հայտնում է կանադական CTV-ն՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:

Պատահարը տեղի է ունեցել չորեքշաբթի: Ըստ դեպքի վայրում կատարված լուսանկարների՝ ավտոբուսը ճակատով բախվել է էլեկտրասյանը:

Բախման պահին ավտոբուսում եղել է 45 մարդ, որոնցից 25-ը ստացել է կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներ: Դրանից բացի, ճանապարհային պատահարի հետեւանքով տեղի է ունեցել էլեկտրականության տեղային անջատում է:

Վթարի պատճառն առայժմ չի պարզվել: