Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների հետ: Քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը՝ շնորհակալություն  հայտնելով շրջանակի անդամներին երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն ուղղված ջանքերի համար: