Հինգշաբթի առավոտյան բիթքոինի արժեքը նվազում է ավելի քան 10 տոկոսով՝ 2017 թվականի հոկտեմբերից հասնելով նվազագույն մակարդակի, միեւնույն ժամանակ խոշորագույն ալթքոինների գինը նվազում է մինչեւ 20 տոկոսով: Այս մասին են վկայում գործարքների տվյալները, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ CoinMarketCap պորտալի տվյալների, որը ավելի քան 20 բորսաների տվյալներով հաշվարկում է միջին գինը, 9:44-ին բիթքոինը նվազել էր 11,52 տոկոսով՝ մինչեւ 5,623 հազար դոլար: Կրիպտոարժույթների վաճառքի ամենախոշոր  բորսայում՝ Binance-ում, բիթքոինը նվազել է 11,86 տոկոսով՝ մինչեւ 5,705 հազար դոլար:

Մյուս հայտնի կրիպտոարժույթները ավելի շատ են էժանանում: Ethereum՝ 14,33 տոկոսով՝ մինչեւ 176,97 դոլար, Ripple-ը՝  10,28 տոկոսով՝ մինչեւ 0,4565 դոլար, Bitcoin Cash-ը  18,04 տոկոսով՝ մինչեւ 428,77 դոլար: Ըստ CoinMarketCap-ի, այս պահին կրիպտորաժույթների շուկայի կապիտալիզացիան կազմում է 183,74 մլրդ դոլար: Բիթքոինի մասնաբաժինը մոտավորապես կրիպտոարժույթների ամբողջ շուկայի 53 տոկոսն է կազմում: