Կառավարությունն այսօրվա նիստում առաջարկեց խորհրդարանին նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, գումարել արտահերթ նիստ։

Նախագիծը ներկայացրեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։

Արտահերթ նիստի օրակարգում են հետեւյալ հարցերը.

- «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին»,

- «Աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,

- «Ղրղզստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին»,

- «2018 թվականի փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,

- Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիր վավերացնելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,

- «2019 թվականի պետական բյուջեի մասին» եւ այլ նախագծեր: