Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Բրյուսելում ասուլիսին հայտնել է Brexit-ի հարցով Եվրամիության գագաթաժողովի օրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին՝ 9:30-ին: Եվրախորհրդի ղեկավարի խոսքով, այժմ ԵՄ անդամ երկրները վերլուծում են համաձայնության նախագիծը:

«Համաձայնագրի նախագիծը վերլուծում են անդամ երկրները: Շաբաթվա վերջում դեսպանները կհանդիպեն՝ գնահատականներով փոխանակվելու համար: Հուսամ, որ շատ մեկնաբանություններ չեն լինի», — ասել է Տուսկը: