Երկու մետր երկարությամբ պիթոնը հարձակվել է Թաիլանդի բնակչի վրա, հայտնում է Lenta–ն՝ վկայակոչելով AsiaOne–ն։ 45–ամյա Թերդսակ Կայուպանգպան չի նկատել սողունին եւ նստել է զուգարանակոնքին։ Հոգալով կարիքները՝ նա փորձել է վեր կենալ, սակայն զգացել է, որ իր սեռական օրգանը հայտնվել է ինչ–որ մեկի ատամների մեջ։ Տղամարդը այդտեղ հասկացել է, որ գործ ունի օձի հետ, բռնել է գլխից ու հեռացրել իրենից։  

Հարեւանի օգնությամբ տղամարդը հասել է հիվանդանոց, որտեղ 15 կար են դրել վերքին։ Սողունին որսացել են Կենդանիների վերահսկողության ծառայության կամավորները։ Նրանցից շուրջ 30 րոպե է պահանջվել սողունին զուգարանակոնքից դուրս հանելու համար։