Ներկայիս համակարգը թույլ չի տալիս քաղաքական մրցակցություն, ուստի իզուր է նախընտրական քարոզարշավին մասնակցելը: Այս մասին նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով Հայաստանում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ դրանց մասնակցելուց հրաժարվելու մասին:

Նա վստահ է, որ ընտրությունները կնպաստեն ավտորիտար համակարգի վերածնունդին եւ ակտիվացմանը: «Եվ այդ դեպքում անհնար է բարձրաձայնել մեր քաղաքական դիրքորոշումը, քանի որ աղմուկ կառաջանա՝ վիրավորանքներով համեմված: Նման իրավիճակում անհնար է քաղաքացիներին ինչ-որ բան առաջարկել եւ դիրքորոշում արտահայտել»,- պարզաբանեց Փոստանջյանը:

Դրանից զատ, նշելով վերջերս անցկացված մայրաքաղաքային ընտրարշավը՝ նա նշեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները նույնպես կանցեն խաբեության մթնոլորտում: Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ դարձյալ կփորձեն հասարակությանը բաժանել «սպիտակ» եւ «սեւ» ուժերի: