Զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավարի նախկին առաջին տեղակալ Արթուր Խաչատրյանը պատրաստ է դատարան դիմել, որպեսզի բողոքարկի աշխատանքից իրեն ազատելու որոշումը:

Նոյեմբերի 15-ին ասուլիսի ժամանակ նա պատմեց, որ տվյալ պաշտոնին նշանակվել է այս տարվա սեպտեմբերի 14-ին: Մինչ այդ նրա խոսքով իր ղեկավարը՝ Հռիփսիմե Գրիգորյանը, մտադիր էր առաջին տեղակալ նշանակել ինչ-որ մեկի (որի անունը նա հրաժարվեց նշել), որը, Խաչատրյանի խոսքով, կապված է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ:

«Հռիփսիմե Գրիգորյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակում 39-րդ տեղն է զբաղեցնում եւ բացառված չէ, որ նա կանցնի խորհրդարան: Հնարավոր է, որ տվյալ անձին առաջին տեղակալ նշանակելու ծրագրերը կապված են նրան հետագայում Զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնը հանձնելու հետ», - ասաց նա:

Խաչատրյանը տեղեկացրեց, որ այդ աշխատանքից հրաժարվելու համար նրան առաջարկել են պետական կոմիտեում գլխավոր տնօրենի պաշտոնը: Նրա հրաժարվելու արդյունքում ՀՀ էկոնոմիկայի զարգացման  եւ ներդրումների նախարարը նոյեմբերի 12-ին նրան պաշտոնից ազատելու հրաման է ստորագրել:

Խաչատրյանը կարծում է, որ տվյալ որոշումն անօրինական է եւ նա մտադիր է այն դատական կարգով բողոքարկել: