Հայաստանի հաջորդ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականին: Այս մասին  նոյեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

Պատասխանելով խորհրդարանի նախկին խոսնակ Սամվել Նիկոյանի կանխատեսումներին այն մասին, որ ապագա օրենսդիր մարմինը կարճ կյանք կունենա, քանի որ մարդիկ սովոր են հակասահմանադրական գործողություններին, եւ նման դեպքում կպահանջեն ԱԺ-ի լուծարումը, Հարությունյանը վստահեցրեց, որ մինչ օրս ոչ մի գործողություն հակասահմանադրական բնույթ չի կրել  եւ ոչ ոք չի կարող հակառակը պնդել:

Հարցին, թե  «ասում են, որ ձեզ մոտ կուսակցությունում բռնապետություն է. մեկն ասում է եւ բոլորը համաձայնում են», Արայիկ Հարությունյանը կտրականապես ոչ պատասխանեց:

Հարցին՝ արդյոք նախընտրական քարոզարշավի ժամանակ կարգախոսներից է լինելու  «Նիկոլվարչապետ»-ը, Հարությունյանը հայտնեց, որ խումբը քննարկում եւ ռազմավարություն է ընտրում:

Լրագրողները հետաքրքրվեցին, արդյոք այդպիսով անձի թե ծրագրի ընտրություն է սպասվում, Հարությունյանն ասաց, որ խորհրդարանի ընտրություններ են սպասվում, իսկ բոլոր բաղադրիչները կլինեն քարոզարշավի շրջանակներում:

Հարությունյանին հարցրեցին՝ կցանկանար լինել խորհրդարանի խոսնակ, ինչին ի պատասխան նա ասաց, որ բոլոր քաղաքական գործիչները ձգտում են առավելագույնին: Ինչ վերաբերում է խորհրդարանում ՀՀԿ-ի ներկայությանը, ապա նա հիշեցրեց, որ ժողովուրդը պետք է որոշի, թե ում է ցանկանում տեսնել, իսկ քաղաքական գործիչներչը պետք է հաշվի առնեն այդ: