Ճապոնիայի կիբեր անվտանգության նախարար Յոսիտակա  Սակուրադան խորհրդարանի ստորին պալատում բանավեճի ժամանակ հայտարարել է, որ չի օգտագործում համակարգիչ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով The Japan Times-ին:

Ըստ նրա նա համակարգչով աշխատելու կարիք չունի, բայց դա չի խանգարում նրան կատարել  իր պարտականությունները:

«Ես 25 տարեկանից իմ աշխատակիցներին հանձնարարականներ եմ տալիս, ուստի համակարգչից չեմ օգտվում», - ասել է նա:

Նրա խոսքերը անկախ օրենսդիրների քննադատությանն են արժանացել: