Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 131 հասցեի մոտ նոյեմբերի 8-ին, ժամը 17.00-ին, բախվել են 52-ամյա Վարդան Ա.-ի վարած Volkswagen Golf մակնիշի 35 ՍN 148 համարանիշի եւ 26-ամյա Արտյոմ Ս.-ի վարած Volkswagen Golf մակնիշի 35 ՕR 899 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով Վարդան Ա.-ի ուղեւորներ 37-ամյա Սասուն Բ.-ն, 40-ամյա Ռոբերտ Գ.-ն եւ վարորդ Արտյոմ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։