Հենց նոր ստացա Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննիչ Տիգրան Սիրունյանի որոշումը՝ «Անկախ դիտորդի» ներկայացուցիչներին խոչընդոտելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Մի խոսքով, հետաքննիչը, գործնականում հաստատելով խոչընդոտման փաստը, գտել է, որ հանցակազմ չկա՝ անգամ չփորձելով այդ մոտեցումը հիմնավորել որեւէ «վերլուծությամբ»:

Բողոքարկելու ենք դատախազություն: Նման բան անգամ «հին Հայաստանում» ամեն անգամ չէր պատահում»,-»,-գրել է Իոաննիսյանը՝ գրառումից հետո հավելելով. «Սասուն Միքայելյանի անվան ոստիկանության Հրազդանի բաժին»: