Լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով ձերբակալվել է 21 կասկածյալ, հաղորդում է Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Մեղադրանքները ներկայացվել են նրանցից միայն 11-ին:

5-ի համար դատազախությունը մահապատիժ է պահանջում, մնացածին ըստ շարիաթի պատիժ է սպասվում:

Գլխավոր դատախազը նաեւ բացահայտել է գործի մանրամասները: Նա նշել է, որ հատուկ խմբի ղեկավարը, որը զբաղվել է Խաշոգջիի հայրենիք վերադառնալու հարցով, հրամայել է գործողության ձախողման դեպքում վերացնել լրագրողին: