Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 14-ից 15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 32 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու եւ անձնական ունեցվածքի գողության 7-ական, խարդախության ու ապօրինի ծառահատման 3-ական, անձի առեւանգման, սպանության սպառնալիքի եւ առանց իրացնելու նպատակի թմրանյութի շրջանառության 2-ական, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի, սեքսուալ բնույթի բռնի գործողության փորձի, մշակութային արժեք ներկայացնող իրերի մաքսանենգության ու պետական սահմանի ապօրինի հատման 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող, ինքնակամ ներկայացել է 8-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 13 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: