Նոյեմբերի 14-ին, ժամը 09.20-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Միկոյան փողոցում վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 20.50-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մ.Ավետիսյան 4-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացուհու, ինչից հետո բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է իր տան դարպասին. 57-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։