Ջամալ Խաշոգջիի վերադարձի սաուդյան խմբի ղեկավարը հրամայել է գործողության ձախողման դեպքում վերացնել լրագրողին: Այս մասին հինգշաբթի ասել է  Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Խաշոգջիի սպանության գործով գլխավոր դատախազության տարածած հայտարարության համաձայն ձերբակալվել է 21 մարդ: 5-ի համար՝ սպանության  անմիջական մասնակիցների, դատախազությունը պահանջել է մահապատիժ, մնացածին շարիաթի կանոնների համաձայն պատիժ է սպասվում:

«Խաշոգջիի վերադարձի խմբի ղեկավարը հրամայել էր վերացնել նրան, եթե չհաջողվի համոզել Սաուդյան Արաբիա վերադառնալ», — մամուլի ասուլիսին ասել է գլխավոր դատախազը:

Խումբը, որում ընդգրկված էին թագաավորության անվտանգության ծառայությունների անդամները, վերահսկիչ մարմնի ղեկավարի խոսքով, ձեւավորվել է Սաուդյան Արաբիայի գլխավոր հետախուզության նախկին ղեկավարի տեղակալ Ահմեդ ալ Ասիրի հրամանով: